ԻՐԱԿԱՆՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐ

Իրականացվելիք ծրագրեր `

  • Արտադրանքի կենտրոնոցված փաթեթավորման տեղամասի կազմակերպում
  • Չորացված մթերքի կենտրոնոցված պահպանման տեղամասի ստեղծում
  • Կենտրոնացված լաբորատորիայի ստեղծում
  • Փորձաարտադրական չորանոցների կառուցում
  • Չորացված մթերքի կենտրոնացված արտահանման կազմակերպում
  • Չորացված մթերք արտադրողներին ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման կազմակերպում
  • արտադրանքի կենտրոնոցված փաթեթավորման տեղամասի կազմակերպում. նույնիսկ մեծ քանակություններով չորացված մթերք արտադրող երկրների փորձը մեզ հուշում է, որ Հայաստանում առավել է կարևորվում կենտրոնացված փաթեթավորման խնդիրը: Դա պայմանավորված է նրանով , որ այստեղ առկա են միայն շատ մանր արտադրողներ, ուստի միայն կենտրոնացված փաթեթավորումը կարող է նպաստել միանման որակի ապահովմանը՝ հետևաբար այդ մթերքի իրացմանը արտշուկաներում:
  • չորացված մթերքի կենտրոնոցված պահպանման տեղամասի ստեղծում. տենդենցը ավելի բարձր խոնավապարունակությամբ չորացված մթերքի արտադրության սպառման ընդլայնումը, կարևորում է այդ մթերքների պահպանման խնդիրը
  • կենտրոնացված լաբորատորիայի ստեղծում. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առանձին արտադրությունները՝ հատկապես հիմնականում դրանք անհատ ձեռներեցներ են, չունեն լաբորատորիաներ, այդ իսկ պատճառով չորացված մթերքի արտադրության գործընթացներում որակի պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնացված լաբորատորիա
  • փորձաարտադրական չորանոցների կառուցում. չորացված մթերքի արտադրության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում անընդհատ կատարելագործել արտադրական միջոցները
  • չորացված մթերքի կենտրոնացված արտահանման կազմակերպում. Հայաստանում չորացված մթերքները արտադրվում են առանձին վերցրած փոքր ծավալներով, իսկ արտշուկաներում դրանք հետաքրքրություն են ներկայացնում մեծ ծավալներով, ահա թե ինչու է անհրաժեշտ կենտրոնացված արտահանման կազմակերպումը
  • չորացված մթերք արտադրողներին ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման կազմակերպում. չորացված մթերքի արտադրությունը համարվում է բարձր հումքատար, ուստի արտադրական պրոցեսում հրատապ է դառնում հատկապես կարճաժամկետ վարկերի խնդիրը: Սակայն տարբեր բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները անընդունելի են չորացված մթերք արտադրողների համար, դա մեծապես խոչնդոտում է ճյուղի զարգացմանը: