ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

Իրակացված ծրագրեր ՝

  • ՈՒսուցողական ծրագրեր`
  • Նոր տեխնոլոգիաների ներդրում՝
  • Տեղեկատվական բազայի ստեղծում`
  • Խորհրդատվական ծառայություններ՝

ՈՒսուցողական ծրագրեր – ՉՄԱԱ-ն ուսուցողական ծրագրեր է իրականացվել Հայաստանի Հանրապետության 9 մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Կոտայք, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր, Սյունիք և Երևան: Ստեղծվել է չորացված մթերք արտադրողների «ցանց», որը ընդգրկում է ավելի քան 180 արտադրողների  /42 խոշոր, 138 միջին/:  Պտուղ- բանջարեղենի չորացումով զբաղվող ավելի քան 450 անհատներ ստացել են տեխնոլոգիական հրահանգներ, որոնց արդեն հասու են  չորացման հիմնական տեխնոլոգիական գործընթացները:

Բարենպաստ հումքի արտադրության պայմաններում հանրապետությունում կարելի է կազմակերպել և արտադրել ավելի քան 1500 տ չորացված մթերքի որակյալ արտադրատեսակներ: Ծրագիրը նպաստել է Հայաստանում արտադրվող չորացված մթերքի արտադրատեսակների որակի բարելավմանը, ինչպես նաև արտաքին շուկայում դրանց մրցունակության բարձրացմանը:

Նոր տեխնոլոգիաների ներդրում՝  կազմակերպությունը ծրագիր է իրականացրել գյուղատնտեսական հումքից խոնավահեռացման միջոցների կատարելագործման ուղղությամբ, մշակվել են նոր տիպի՝ Համակցված չորանոցների նախագծեր: Արևային չորանոցների համեմատությամբ Համակցված չորանոցների արտադրողականությունը բարձր է առնվազն երեք անգամ: Նոր տիպի չորանոցները երաշխավորում են պատրաստի արտադրանքի բարձր՝ միջազգային չափանիշներին համապատասխան որակ:

Տեղեկատվական բազայի ստեղծում  — ուսումնասիրվել է հանրապետությունում չորացված մթերքի արտադրության և իրացման ոլորտը: Հավաքագրված տեղեկատվության  հիման վրա կազմվել և հրատարակվել է 40 էջից բաղկացած տեղեկատվական գրքույկ: Գրքույկը բովանդակում է չորացված մթերքի արտադրության արդի վիճակը Հայաստանի Հանրապետությունում, նաև զետեղված են տեխնոլոգիական հրահանգներ առանձին հումքատեսակների համար: Տեղեկատվական բազան շատ օգտակար է բոլոր չորացված մթերք արտադրողների համար:

Խորհրդատվական ծառայություններ՝  իրականացվել և իրականացվում  է
մի շարք ուղղություններով`

  •  չորացման համար նպատակահարմար հումքատեսակների արտադրություն և որակի ապահովում
  • գյուղատնտեսական հումքի չորացում, ամբողջ տեխնոլոգիական գործընթացները
  • չորացված էկոլոգիական մթերքի արտադրություն
  •  չորանոցների նախագծերի տրամադրում, կառուցման և շահագործման ընթացքում հեղինակային հսկողություն
  • պատրաստի արտադրանքի որակ և իրացում