ՄԵՐ ՄԱՍԻՆ

“ՉՈՐԱՑՎԱԾ ՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ”

“ՉՈՐԱՑՎԱԾ ՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ” /ՉՄԱԱ/ հասարակական կազմակերպություն

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2003թ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՈՐԱՑՎԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱնԸ և ԱՐՏԱՀԱՆՄԱՆԸ

“ՉՈՐԱՑՎԱԾ ՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ” կազմակերպության գործունեության շրջանակներն են `

  • աջակցել Հայաստանում չորացված մթերքի արտադրությանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, արտաքին և ներքին շուկայում արտադրողների և սպառողների շահերի պաշտպանությանը
  • Հայաստանի և մյուս պետությունների չորացված մթերք արտադրողների մասնակցությամբ հանդիպումների և կոն‎ֆերանսների կազմակերպում
  • չորացված մթերքի համտեսների կազմակերպում և անցկացում
  • աջակցել մասնագիտական նորմատիվ փաստաթղթերի և տեխնոլոգիական հրահանգների մշակմանը, չորացված մթերքի օգտագործման քարոզչությանը
  • ամուր կապերի ստեղծում գիտահետազոտական, առևտրային և միջազգային կազմակերպությունների հետ
  • տնտեսական ընկերությունների միջոցով ձեռնարկատիրական գործունեության իրականացում
  • կազմակերպության անդամներին մասնագիտական հարցերով արտասահմանյան ուղևորությունների ժամանակ նյութական օգնության ցուցաբերում
  • ուսուցողական ծրագրերի իրականացում
  • շուկայի ուսումնասիրություն, մարկետինգային ծառայությունների մատուցում
  • աջակցել գյուղատնտեսական հումքատեսակների արտադրությանը, որոնք օգտագործվում են չորացման նպատակով
  • էկոլոգիապես մաքուր արտադրատեսակների արտադրության խրախուսում

“ՉՈՐԱՑՎԱԾ ՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ” հասարակական կազմակերպությունը  ունի իրական հնարավորություններ համախմբելու  արտադրողներին և մասնագետներին, կազմակերպելու մեծ խմբաքանակներով բարձրորակ չորացված մթերքի արտադրություններ և իրացում:

“ՉՈՐԱՑՎԱԾ ՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ” հասարակական կազմակերպությունը կարող է լինել հուսալի գործընկեր չորացված մթերքի արտադրության, հատկապես գյուղատնտեսական հումքի վերամշակման և պատրաստի արտադրատեսակների իրացման ոլորտներում:

Ասոցիացիան հաճախ մասնակցում է ցուցահանդեսներին `ներկայացնելով
իր արտադրանքը